Ռուս խաղաղապահներն ու ռազմական ոստիկանությունը 24 ավտոբուսով փախստական են ուղեկցել ԼՂ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

նկար
Eadaily.com-ը, հղում անելով ՌԴ ՊՆ-ին, հայտնում է, որ ռուս խաղաղապահներն ու ռազմական ոստիկանությունը փախստականներ տեղափոխող 24 ավտոբուս են ուղեկցել Լեռնային Ղարաբաղ:

Ըստ աղբյուրի՝ նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 1700 խաղաղ բնակիչ, որոնք նախկինում ստիպված էին լքել իրենց տները։

Ստեփանակերտում տեղակայվել է գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի ղեկավարությամբ գործող օպերատիվ խումբ։

--00—ԼՄ