ՌԴ պաշտպանության փոխնախարարը ԿԽՄԿ տնօրենի հետ քննարկել է ԼՂ-ում իրավիճակը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 17,  24News

ԿԽՄԿ

ՌԴ ՊՆ փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը և ԿԽՄԿ տնօրեն Պետեր Մաուրերը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և կորոնավիրուսի դեմ պայքարը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված հարցեր»,- ասել են ԿԽՄԿ-ից:

Կողմերը վերահաստատել են երկխոսությունը շարունակելու և ճգնաժամային տարածաշրջանների խաղաղ բնակիչներին հումանիտար օգնության ցուցաբերման հարցում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:

--00--ԱԹ