2021-ին «Պողոսյան» մրցանակ չի շնորհվի. «Հայաստան» հիմնադրամ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 17,  24News  

Պողոսյան

«Պողոսյան» հիմնադրամը հայտարարում է, որ նկատի ունենալով երկրում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի կտրուկ աճը՝ այս տարի՝ 2021 թվականի ՊՈՂՈՍՅԱՆ մրցանակը չի ֆինանսավորվելու՝ հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից: 

Հիմնադրամը հայտնում է, որ 2021 թվականի ՊՈՂՈՍՅԱՆ մրցանակի մրցույթների համար սահմանված ժամկետում հայտեր չեն ընդունվելու։

«Հուսով ենք, որ այս հայտարարությունը ըմբռնումով կընկալվի հասարակության կողմից, և վստահություն ենք հայտնում, որ ապագայում կշարունակվի մրցանակների շնորհման գործընթացը»,- ասված է հիմնադրամի տարածած հայտարարության մեջ:

--00—ՄՀ