Ադրբեջանի հանրությանը զայրացրել է ռուս խաղաղապահների լայն տեղակայումն Արցախում

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 17,  24News

Ադրբեջան

Արցախում կրակի դադարեցման մասին հայտարարության ստորագրումից հետո համացանցում ադրբեջանցի օգտատերերի դժգոհությունը` կապված ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայության հետ, չի մարում:

Ադրբեջանական կողմին հատկապես վրդովեցրել է այն փաստը, որ Ռուսաստանն Արցախում ոչ միայն ՀՄՄ (БМП), այլև զրահափոխադրիչ, տանկեր, «Գրադ» և ռադիոէլեկտրոնային պայքարի (РЭБ) համակարգեր է տեղակայում:

Մասնավորապես, ԵՄ-ում Ադրբեջանում նախկին դեսպան Արիֆ Մամեդովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռուսական դրոշի ներքո Լաչինի ճանապարհին հայտնվել են «Գրադ» համակարգեր: Խաղաղապահ առաքելությունը «Գրադ» համակարգն ի՞նչ պիտի անի»:

Նմանատիպ տրամադրությունները կարող են Ալիևի ռեժիմի դեմ դժգոհության ակցիաների առիթ դառնալ, քանի որ շարքային ադրբեջանցիները բազմաթիվ հարցեր ունեն իշխանություններին: Նրանք վստահ են` պատերազմն ավարտված չէ, իսկ Ալիևը հաղթանակ չի տարել:

--00--ԱԹ