Լուկաշենկոն կարծում է՝ դեռ մոտ չէ այն օրը, երբ ԼՂ-ում իրական խաղաղություն կհաստատվի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ այն բանից հետո, երբ Ռուսաստանն ակտիվ դրսևորեց իրեն, ԼՂ-ի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի «թեժ կոնֆլիկտը» ավարտվեց, իրավիճակի քննարկումը շարունակվում է դիվանագիտական հարթությունում: 

«Անկեղծ խոսենք, Թուրքիան ևս ակտիվ էր, պարզապես որոշ ԶԼՄ-ներում դա այլ կերպ է ներկայացվում: Արևմուտքում մտահոգվել են, այսպես կոչված, Մինսկի խմբի համանախագահները: Ռուսաստանից բացի՝ այդ խմբում են Ֆրանսիան և ԱՄՆ-ն: Նրանք պատրաստ են քննարկել, թե ինչ է լինելու հետո, և ինչու են այնտեղ ռուս խաղաղապահներ»,-ասել է Լուկաշենկոն, ապապ հավելել, որ, այդուամենայնիվ կարծում է՝ դեռ մոտ չէ այն օրը, երբ Լեռնային Ղարաբաղում  իրական խաղաղություն կհաստավի, երբ պատերազմից հետո մարդկանց թույլ կտան հիմնվել իրենց կողմից լքված տարածքներում, իսկ ազգային փոքրամասնություններն իրենց անվտանգ կզգան:  

--00—ԼՄ