ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստին Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ԼՂ-ում իրավիճակը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 17,  24News

ԱԽՔ

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն առցանց ձևաչափով մասնակցել է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստին։ Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդից:

Արմեն Գրիգորյանը ելույթի ընթացքում ներկայացրել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նախաձեռնած պատերազմի հետևանքով ԼՂ-ում տիրող իրավիճակը, ընդգծել է Թուրքիայի բացասական ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության վրա:

ԱԽ քարտուղարը կարևորել է ՌԴ դերակատարությունը խաղաղության հաստատման գործում:

--00--ԱԹ