Դու այդպես էլ չհասկացար Արցախյան բանակցությունների իմաստը և էությունը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 16,  24News  

Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Անբարոյական ստերի շարանով սեփական դավաճանությունը քողարկել չի ստացվի։

Դավադիր ստահա’կ։

Դու 2.5 տարվա մեջ այդպես էլ չհասկացար Արցախյան բանակցությունների իմաստը և էությունը։
Որովհետև, քո իսկ խոստովանությամբ, գերադասեցիր Ալիևից տեղեկանալ դրանց մասին։

Որովհետև գեղցի շուստռի էիր ձևանում դրսերում։ Որովհետև անհայրենիք ու տգետ ոչնչություն ես։
Որովհետև Շուշիում ուտել-խմելուց ու տռճիկ տալուց լավ էիր, իսկ Շուշին պաշտպանելուց՝ դավադիր իմպոտենտ։ 

Ինչպես արդեն ԱԳՆ-ից մի չափալախ կերար ցերեկը, որ Շուշին երբեք չի եղել բանակցային փաթեթի մաս, մի հերթական չափալախն էլ ես քեզ տամ հիմա։
Լպրծուն կենդանի։

2008-2018 թվականներին երբեք, լսո՞ւմ ես դու և քո ֆեյքային նախիրը, երբեք չի քննարկվել ադրբեջանական փախստականների վերադարձ Արցախի այն տարածք, որ պետք է ինքնորոշվեր և իր ազատ կամքով վերջնական կարգավիճակ ստանար։

ԱԳՆ-ից կարող եք հանգիստ ճշտել խոսքերիս ճշմարտացիությունը։
Անիծվի այն օրը, որ ծնվեցիր, այն օրը, որ միամիտ ժողովուրդս քեզ «փրկիչ» կարգեց, այն օրը, որ ստորագրեցիր ազգիս ամենամեծ խայտառակություններից մեկը», - նշել է նա։

--00—ՄՀ