Պարգև Սրբազանը բուժման նպատակով մեկնում է ԱՄՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

պարգև

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը մեկնում է ԱՄՆ՝ հավելյալ ստուգումների ու հնարավոր բուժման նպատակով: Այս մասին Aysor.am-ին հայտնել է Սրբազանը:

«Երևանում եմ: Այս երկու-երեք օրերի մեջ երեք տարբեր հիվանդանոցներում սրտի ստուգում եմ անցել, քիչ առաջ էլ պոլիկլինիկայում էի: Հնարավոր է՝ ոչ թե մեծ, այլ փոքր երակներն են խցանվել, ու արյան մատակարարում չի լինում:

«Վաղը չէ մյուս օրն այնտեղ հիվանդանոց պետք է պառկեմ: Անոթներս են ստուգելու, որպեսզի տեսնեն՝ ի՞նչ վիճակում են», - աղբյուրին ասել է Արցախի թեմի առաջնորդ և նշել, որ այս պահին իրեն ավելի լավ է զգում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պարգև Սրբազանը սրտի կաթված է ստացել: Նա այժմ Երևանում է:

--00—ԼՄ