Ընդամենը 19,3% հայ է դեմ Արցախը հանձնելուն, մնացածի համար, պարզվում է, սաղ օք է. Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ըստ ֆեյք Gallup-ի, Հայաստանում հարցվածների ընդամենը 19.3 տոկոսն է ստորագրված փաստաթուղթը համարում դավաճանական։

Այսինքն, ընդամենը 19,3 տոկոս հայ է դեմ Արցախը հանձնելուն և Շուշին վաճառելուն։

Մնացածի համար, պարզվում է, սաղ օք է։

Ու էս անբարոյականությունը տեսնում է նաև թուրքը։

«Դա խազ» դավաճաններ ու դավաճանությանը հանրային համաձայնության փաթեթավորում տվողներ»։

--00--ԱԹ