Ադրբեջան թուրքական զորք ուղարկելու՝ Էրդողանի հրամանագիրն ուղարկվել է Մեջլիս

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

թուրքական զորք

Ադրբեջան թուրքական զորք ուղարկելու՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագիրն ուղարկվել է Մեջլիս քննարկման, հայտնում է Anadolu գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ զինվորականները ներգրավված կլինեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մշտադիտարկմանը թուրք-ռուսական համատեղ դիտորդական կենտրոնի շրջանակում:

--00—ԼՄ