Եթե ընդդիմությունը հայտարարի՝ բացառում է բռնության կիրառումը, երկխոսելու հիմքեր կլինեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

«Այն, ինչ այս գիշեր փորձեցին վերագրել մեզ, բացառված է, որ մեր գործողությւոններում  լինի այդպիսի  գործիքակազմ: Եթե այդպիսի մտադրություն լիներ, ապա ձևով կարտահայտվեր»: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր վերջին գրառմանը, որը հանրության մի մասը գնահատել էր որպես բռնության կոչ:

«Թող ընդդիմությունը ինքն էլ հայտարարի՝ բռնությունը բացառո՞ւմ է, թե՞ չի բացառում: Զենքի կիրառումը բացառո՞ւմ է, թե՞ չի բացառում: Եթե բացառում է, ուրեմն ունենք անհրաժեշտ նախապայմանները երկխոսելու, քննարկելու ու համատեղ ուժերով իրադրությունը հաղթահարելու համար»,-ասաց ՀՀ վարչապետը:

--00—ԼՄ