Քաղաքացիական բախումներ ՀՀ-ում չեն լինելու․սպասեք պարզաբանումների․ Սուրեն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

․

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի ժողովուրդ,

Տեսնում եմ, որ վարչապետի վերջին գրառումը տարակուսանք է առաջացրել մեր հանրության մի մասի մոտ։ Խնդրում եմ սպասել հայտարարության մասով հետագա պարզաբանումների։ Իշխանությունը երբեք չի հրահրել և չի հրահրի ներպետական բախումներ։

Ավելին, իշխանությունը նման բախումներ թույլ չտալու առաջին երաշխավորն է։ Քաղաքացիական բախումներ Հայաստանի Հանրապետությունում չեն լինելու։

Բոլորիդ ըմբռնման ակնկալիքով»։

--00--ԱՀ