Բայդենը հաղթել է, քանի որ «ընտրությունները կեղծված էին». Թրամփ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 15,  24News  

բայդեն թրամփ

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր մրցակից Ջո Բայդենը հաղթել է, «քանի որ ընտրությունները կեղծված էին»: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Նա հաղթել է, քանի որ ընտրությունները կեղծված էին: Հանրապետական դիտորդներին թույլ չեն տվել մասնակցել ձայների հաշվարկին, ձայները հաշվել են արմատական ձախերին պատկանող, վատ համբավ և սարսափելի վատ սարքավորումներ ունեցող մասնավոր Dominion ընկերության ներկայացուցիչները»,- ասել է նա:

--00--ԱԹ