Պուտինը Ալիևի հետ զրույցում ընդգծել է ԼՂ-ում հայկական եկեղեցիների պահպանման կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

․

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության մեջ ամրագրված համաձայնությունների կատարման գործնական ասպեկտները:

Պուտինը Ալիեւի ուշադրության է հրավիրել այն փաստի վրա, որ Լեռնային Ղարաբաղում կան քրիստոնեական եկեղեցիներ և վանքեր` շեշտելով սրբավայրերի բնականոն եկեղեցական կյանքը պահպանելու կարևորությունը:

Ադրբեջանի նախագահն ըմբռնումով է մոտեցել հարցին, նշելով, որ Ադրբեջանը հենց այդպես էլ կգործի։

--00--ԱՀ