Ազգային-Ժողովրդավարական Բևեռի նախաձեռնող խմբի անդամները ազատ են արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

1

«Սասնա Ծռերը» ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Ազգային-Ժողովրդավարական Բևեռի նախաձեռնող խմբի անդամները ազատության մեջ են:

«Սիրելի Հայրենակիցներ,

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի նախաձեռնող խմբի անդամները ազատության մեջ են։

Այսօր տեղի է ունեցել նոյեմբերի 12֊ին Ազատության հրապարակում կայացած հավաքի տեսանյութի զննություն, ինչպես նաև հարցաքննություններ Քարվաճառ մեկնելու հայտարարության վերաբերյալ։

Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ երեկ՝ նոյեմբերի 13֊ին, Քարվաճառ մեկնելու նախաձեռնությունը չեղարկվել է, ինչի մասին տարածվել է պաշտոնական հայտարարություն։ Փաստորեն, դեպքի ակնհայտ բացակայության պայմաններում, արհեստական կերպով նոր դրվագ է ավելացվում քննությանը և դրա վերաբերյալ կատարվում են քննչական գործողություններ»,-նշվում է հայտարարությունում։

--00—ԼՄ