Համայն Ռուսիո պատրիարքը կմիջնորդի, որ Հայաստանի և Ադբեջանիի կրոնական առաջնորդները բանակցեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

նկար
ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ Մոսկվայի Պատրիարքարանի Արտաքին հարաբերությունների բաժնի նախագահ Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնը հայտարարել է, որ ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի՝ Համայն Ռուսիո պատրիարքի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի կրոնական առաջնորդների միջև կվերսկսվեն բանակցություններ:

«Կա եռակողմ բանակցությունների մեխանիզմ, որի շրջանակում հայոց պատրիարքը, Կովկասի մահմեդականների հոգևոր վարչության ղեկավարը և Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքը հանդիպում են, քննարկում են առկա խնդիրները և համապատասխան որոշումներ կայացնում»,- ասել է Վոլոկոլամսկ միտրոպոլիտը և նշել, որ ժամանակն է վերադառնալ այդ ձևաչափին։

«Հուսով եմ՝ մոտ ապագայում Մոսկվայի պատրիարքի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի կրոնական առաջնորդների միջև կվերսկսվեն բանակցությունները և այդ ժամանակ հնարավոր կլինի լուծել երկու երկրների տարածքում կրոնական կառույցների վերականգնման և բնականոն գործունեության հետ կապված հարցերը»,- ասել է Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնը:

Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել էր եռակողմ պայմանագիր , որի շրջանակում Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ռուսական ռազմական տրանսպորտային ավիացիան 3 օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է տեղափոխել 1103 զինծառայող և 168 միավոր տեխնիկա:

--00—ԼՄ