Ֆուտբոլային անակնկալներ՝ արցախցի երեխաների համար

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 14,  24News

նոա

«Նոա» ՖԱ-ն համատեղ ՖՖՖ-ի և Էստոնիայի «Արարատ»-ի հետ հանդես են եկել նախաձեռնությամբ, որի շրջանակներում մեր աղջիկների թիմը հյուրընկալել էր Արցախի երեխաներին:

Երեխաների համար բազում նվերներ, անակնկալներ և ժամանցային ծրագրեր էին պատրաստվել: Նրանք նաև հնարավորություն ունեցան կիսել ֆուտբոլ խաղալու ուրախությունը «Նոա»-ի աղջիկների հետ:

ՖԱ «Նոա»-ն կարևորում և գնահատում է նման նախաձեռնությունները և փորձում է իր ակտիվ մասնակցությունն ունենալ դրանք իրագործելու հարցում:

--00—ՄՀ