Քաղաքական ուժերի գործը հեշտացել է. Արցախի հարցում այլևս զիջելու կարիք չունեն. Գոգյան

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

Գոգյան

ԲՈԿ նախկին ղեկավար Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ապրիլին, հեռավար սեմինարի ժամանակ ԵՊԲՀ ուսանողներին լոգիստիկ և էքսպոնենտ ֆունկցիաներ բացատրելիս ասացի, որ Հայաստանում հուլիսին կլինի 15.000 Քովիդով հիվանդ ու դա նորմալ է։ Հուլիսին այդքան հիվանդ ունեինք ու շատ հայեր այդ թվերն անընդունելի համարելով բերում էին Վրաստանի օրինակը։ Հիմա արդեն Վրաստանում վիճակը Հայաստանից վատ է ու սա էլ է նորմալ։ Կան անխուսափելի բաներ, որոնց դեմ պայքարելն անիմաստ է։ Անիմաստ է, եթե խելքդ հերիքում է դրանք հասկանալ։ Պետք է քովիդի հետ ապրել, քովիդի առկայությամբ դասեր անել, ամուսնանալ, զբոսնել, մինչև որ պատվաստանյութ կլինի։

Հայաստանը վաղուց վերբալ մակարդակով պարտավորվել էր շրջանները վերադարձնել, աշխարհն էլ ուներ լեգիտիմ ակնկալիք։

Վերջին պատերազմն էլ էր անխուսափելի, քանի որ ոչ մի կառավարություն առանց պատերազմի ոչինչ չէր հանձնի։ Յուրաքանչյուր կառավարություն պատերազմի այլընտրանք համարել է հարցի կարգավորումը հաջորդ իշխանությանը ժառանգելը։ Ու այդպես էլ արել է։

Այս ամենի մասին չխոսվեց, սրա մասին խոսել չէր կարելի։ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի գործը հեշտացել է, քանի որ Արցախի հարցում այլևս զիջելու կարիք չունեն։ Աշխարհն էլ չի սպասելու»։

--00--ԱԹ