Արծվիկ Մինասյանի ձերբակալումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

Արծվիկ

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի ձերբակալումը դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Արժանապատիվ հայ լինելու համար ազատությունից զրկված Արծվիկ Մինասյանի ձերբակալումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Արծվիկ Մինասյանը ձերբակալվել էր  օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու կասկածանքով։

--00--ԱՀ