ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
Ղարաբաղի շրջանները Ադրբեջանին փոխանցելու գործընթացում ռուս խաղաղապահների մասնակցության վերաբերյալ հարցերը պետք է ուղղվեն հրամանատարությանը: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այս շրջանի փոխանցումը նախատեսված է Պուտինի, Ալիևի և Փաշինյանի կողմից ստորագրված համատեղ հայտարարությամբ: Դա հայկական կողմի ստանձնած պարտավորությունն է: Ինչ վերաբերում է այս գործընթացում ռուս խաղաղապահների անմիջական մասնակցությանը, ես չեմ կարող ձեզ պատասխանել: Ավելի լավ է այդպիսի հարցեր ուղղել հրամանատարությանը, երբ դա վերաբերում է այնտեղ գործող մեր խաղաղապահների նման կիրառական մանրամասներին»,- անդրադառնալով Քարվաճառի շրջանի հանձնման վերաբերյալ հարցին՝ պատասխանել է Պեսկովը։
--00—ՄՀ