ՀՀ նախագահը 3 կուսակցությունների ներկայացուցիչների է ընդունել. քննարկվել է ԼՂ հարցը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ: Այդ մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից;

Նախագահն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի, «Հայ կառուցողական» կուսակցության ղեկավար Անդրեաս Ղուկասյանի և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ Սուրեն Սահակյանի ու Գոռ Հակոբյանի հետ:

Հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված ներկա իրավիճակի շուրջ, անդրադարձ է եղել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթին:

Կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց տեսակետներն ու մոտեցումներն են արտահայտել իրավիճակի վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը կարևորել է ազգային համախմբվածությունը և կայունության պահպանումը երկրում:

--00—ԼՄ