Արսեն Թորոսյանն անդրադարձել է պատերազմում վիրավորված զինծառայողների բուժման գործընթացին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 13,  24News

Թորոսյան

Առողջապահության նախարարությունում (ԱՆ) կայացել է գործակարգավարական խորհրդակցություն` ԱՆ ենթակայության բժշկական կազմակերպությունների տնօրենների և ԱՆ առանձնացված ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: 

Արսեն Թորոսյանը խոսել է պատերազմական գործողությունների հետևանքով վիրավոր զինծառայողների բուժման գործընթացի, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված առկա իրավիճակի և անելիքների վերաբերյալ:

Նախարարն անձնակազմին, հատկապես հիվանդանոցների տնօրեններին հորդորել է պատշաճ շարունակել առողջապահական համակարգի առջև դրված աշխատանքները, մարտահրավերների դեմ պայքարը և  լինել մաքսիմալ հետևողական այս իրավիճակում բուժօգնության կարիք ունեցողներին աջակցելու համար:

--00—ՄՀ