Ղարաբաղ տեղափոխված զինյալները, ցավոք, չեն անհետացել, չեն գոլորշիացել. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հույս է հայտնել Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա զինյալների ներկայության հարցը կլուծվի:

«Զինյալները, որոնք տեղափոխվել են (խմբ.՝ Ղարաբաղ), ցավոք, չեն անհետացել, չեն գոլորշիացել: Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ այս հարցը կլուծվի, և բոլոր կողմերը, որոնք հետաքրքրված են խաղաղությամբ այս տարածաշրջանում, պետք է ջանքեր գործադրեն այն լուծելու համար»,- ասել է Զախարովան:

Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել էր եռակողմ պայմանագիր , որի շրջանակում Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

--00—ԼՄ