Ուրուգվայի Մոնտեվիդեո նահանգի օրենսդիր մարմինը ևս ճանաչեց Արցախի անկախությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

նկար

Ուրուգվայի ամենաշատ բնակչություն ունեցող Մոնտեվիդեո նահանգը, որն ընդգրկում է երկրի մայրաքաղաքը, օրենսդիր մարմնի միջոցով ճանաչեց Արցախի անկախությունը: Նիստի ընթացքում բանաձևն ընդունվեց միաձայն՝ 29 քվեով: Այդ մասն հայտնում է «Ազատությունը»:

Հրապարակված հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ «Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված համաձայնությունը հավասարակշռված բանակցությունների արդյունքը չէ, այլ ապօրինի ուժի գործադրման հետևանք, որն ստիպում է զիջել այնպիսի հողեր, որոնք պատմական ժառանգություն են և որտեղ անդադար հայեր են բնակվել հազարամյակներ ի վեր»:

«Կոչ ենք անում միջազգային հանրությանը հարգել Արցախի կարգավիճակը որպես անկախ պետություն, ինչը խաղաղ կարգավորման իրական ճանապարհն է, որը բերելու է հարատև խաղաղություն Արցախին ու Հայաստանին», - հայտարարում է Մոնտեվիդեոյի օրենսդիր մարմինը:

Ուրուգվայի Պայսանդու նահանգի օրենսդիր մարմինը ևս ճանաչել էր Արցախի անկախությունը:

--00—ԼՄ