Մակրոնը պատրաստակամ է նպաստելու ԼՂ հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 13,  24News  

․

Նոյեմբերի 12-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հաղորդում է Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքը:

Հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնը պատրաստակամություն է հայտնել նպաստելու Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի` հակամարտության բոլոր կողմեր համար ընդունելի երկարաժամկետ և արդար կարգավորման հասնելուն:

Ֆրանսիայի նախագահը հիշեցրել Հայաստանի և հայ ժողովրդի հետ իր ունեցած բարեկամության մասին:

--00--ԱՀ