Էդուարդ Շարմազանովն ազատ արձակվեց

Շարմազանով

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովն ազատ է արձակվել։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական գործչի օգնական Գեղամ Պետրոսյանը։ 

«Շարմազանովին ազատ արձակեցին։ Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ձերբակալությունը», - նշել է նա։ 

Հիշեցնենք, որ Շարմազանովը ձերբակալել էր ԱԱԾ-ն՝ նրան մեղադրելով ռազմական դրության  պայմաններում ապօրինի հավաքներ կազմակերպելու մեջ։