Ռուսական խաղաղապահ գումարտակը մտավ Ստեփանակերտ․ ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 12,  24News  

հայխաղաղապահներ

Ռուս խաղաղապահները մուտք են գործել Ստեփանակերտ: Խաղաղապահների առաջադեմ ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում սկսել են կատարել Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի և ռազմական գործողությունների մոնիտորինգի խնդիրները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Տասը դիտակետեր են տեղակայվել Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի շփման գծի երկայնքով։

--00--ԱՀ