ՌԴ ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ Ադրբեջանից այլևս բազմանշանակ հայտարարություններ չեն լինի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլատ Բյուլբյուլօղլուի հայտարարությանը, թե ռուսական ուղղաթիռի խոցման պատճառների մասին դեռ վերջնական եզրակացություններ չկան, իսկ փոխհատուցման չափը որոշված չէ:

«Ելնում ենք այն կանխավարկածից, որ ադրբեջանական կողմն իրեն այլևս թույլ չի տա որևէ բազմանշանակ հայտարարություն՝ ռուսական ուղղաթիռի հետ կապված ողբերգական միջադեպի առթիվ»,- տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ից:

--00--ԱԹ