Մենք չենք նահանջել. մեր փոխարեն ամեն ինչ որոշել են. Միհրան Հարությունյան

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 12,  24News  

Միհրան

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն իր ինստագրամյան էջում առաջնագծից լուսանկարներ է հրապարակել՝ ծառայակից ընկերների հետ: Լուսանկարներին կից՝ նա գրել է.

«Եղբայրներ, ցավոք, ես ստիպված եմ ընդունել՝ ամեն ինչ չէ, որ մեր ձեռքերում է: Մենք այստեղ էինք՝ մեր ընտանիքները, հարազատներին ու մտերիմներին թողած: Այսքան մարդ մահացավ. այսքան երիտասարդ, որ դեռ կյանքում շատ բան կհասցնեին անել: Զոհվեցին իրենց համար, իրենց ընտանիքի ու ժողովրդի համար: Հազարավոր տղաներ հաշմանդամ դարձան: Եվ այս ամենն արվել էր մեր հայրենիքի համար, ու ոչ ոք չի ասի, որ դա անիմաստ էր: 

Բայց ցավոք, ոչ ամեն ինչ ենք մենք որոշում: Մենք հայտնվել ենք ինչ-որ ներկայացման մեջ, ինչ-որ ֆիլմում, որտեղ ռեժիսորները դիմակով մարդիկ էին: 

ՄԵնք չենք նահանջել. մեր փոխարեն ամեն ինչ որոշել են: Ես որևէ պահանջ չունեմ Արայիկ Հարությունյանից, ով այստեղ էր և անում էր՝ ինչ կարողանում էր: Ես պատերազմի կողմնակից չեմ, բայց մեզ զրկել են մեր հողը մինչև վերջ պաշտպանելու իրավունքից: Բոլորը տեսան՝ ինչ կատարվեց. ով էր այստեղ, ով մարտի դաշտից փախավ՝ պոչը հավաքելով: 

Ես դերասան չեմ և այս կառավարական խաղերի մեջ չեմ մտնի: Մինչ նոր հանդիպում: Իմ հզոր հայ ժողովուրդ, ամրացիր: Ես քեզ հետ եմ եղել, քեզ հետ եմ և միշտ կլինեմ»:

--00--ԱԹ