ԱԱԾ մեկուսարանից փոխանցում եմ, որ մեր պայքարը շարունակվում է, այն այլընտրանք չունի

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 12,  24News  

Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ,

ԱԱԾ մեկուսարանից փոխանցում եմ, որ մեր պայքարը շարունակվում է՝ այն այլընտրանք չունի: Հայաստանի իշխանությունը զավթած անհայրենիքների խմբակը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշել է ամեն գնով լռեցնել Հայրենիքի կործանման դավադիր ծրագիրը ձախողել փորձող ցանկացածին:

Բայց մենք կորցնելու ոչինչ այլևս չունենք, մենք շարունակելու ենք այս պայքարը մինչև կարողանանք հույսի լույս վառել այս խավարում:
Մեր կամք անկոտրում է, հայրենիքի դավաճանները պատասխան են տալու հայ ժողովրդի և հայոց պատմության առջև:
Այս պահից բոլորս քաղբանտարկյալ ենք մեր երկրում, մինչև կկոտրենք մեզ խեղդող բռնակալության շղթաները»:

--00—ՄՀ