ՀՀ նախագահը հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավարի հետ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 11,  24News

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ստորագրված փաստաթղթին և դրա դրույթներին, ինչպես նաև երկրում ստեղծված իրավիճակին:

Արամ Սարգսյանը ներկայացրել է իր ղեկավարած կուսակցության մոտեցումները վերոհիշյալ փաստաթղթի և առկա իրավիճակի վերաբերյալ:

Զրուցակիցներն ընդգծել են այս փուլում երկրի կայունության պահպանման, համազգային միասնականության կարևորությունը: 

--00--ԱԹ