Դեռ լարված առաջնագծում մեր տղաների անվտանգությունը խարխլելու իրավունք ոչ ոք չունի

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 11,  24News

Գորգիսյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ պարզաբանումն է ներկայացրել.

« «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջարկել է արտահերթ նիստ, որի օրակարգը որև կապ չունի Արցախում ստեղծված իրավիճակի կամ այդ իրավիճում փոփոխություն մտցնելու հետ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջարկել է արտահերթ նիստ, որի օրակարգը կապ չունի Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթղթի հետ:

Մեզ առաջարկված արտահերթ նիստի օրակարգը եղել է վարչապետի հրաժարականի գործըթաց սկսելու մասին, առանց նոր վարչապետի թեկնածու առաջարկելու:

«Ով էլ գա, ավելի լավ կլինի». մենք 2018թ.-ին տեսել ենք ու դրա հետևանքով լրջագույն կորուստներ ունեցանք, նույն սխալը կրկնելու իրավունք չունենք:

Արդեն մի քանի օր ու գիշեր, «Լուսավոր Հայաստանն» անդադար աշխատում է, փնտրելով արդեն ստեղծված իրավիճակից լուծումներ, որոնք Հայաստանին առաջ կտանեն և ոչ թե հետ:

Մեզ համար այսօր առաջնահերթ է դեռ լարված առաջնագծում մեր տղաների անվտանգությունը, և այն խարխլելու իրավունք ոչ ոք չունի:

Ու վերահաստատում եմ, որ Հայաստանն առաջ տանելու գործում Նիկոլ Փաշինյանն այլևս անելիք չունի»:

--00--ԱԹ