Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործառույթները դեռ պետք է հստակեցվեն. Պեսկով

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 11,  24News

պեսկով

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործառույթները, այդ թվում՝ կրոնական կամ մշակութային օբյեկտների պահպանության հարցը, դեռ պետք է հստակեցվեն: Այս մասին հաղորդել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Խոսքը խաղաղապահ կոնտինգենտի մասին է: Բնականաբար, գործառույթները դեռ պետք է հստակեցնել, քանի որ երեք ղեկավարների հայտարարության մեջ որևէ հստակություն չկա»,- նշել է նա:

Պեսկովը հավելել է՝ խոսակցություններ չեն եղել այն մասին, որ ՌԴ-ից ժամանած խաղաղապահները պահպանեն տարածաշրջանում մշակութային ու կրոնական օբյեկտները: Նա նշել է՝ չի կարող ասել՝ արդյո՞ք դա կարող է մաս կազմել նրանց պարտավորությունների, թե՞ ոչ:

--00--ԱԹ