ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
Մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և այլ անձանց տվյալները ճշտելու համար` զանգահարել 8135, 012288980 հեռախոսահամարներով: Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել էր եռակողմ պայմանագիր: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի շրջանակում կա համաձայնություն նաև գերիների փոխանակում անելու:
--00—ԼՄ