Ի՞նչ պիտի աներ Արցախի 80 %-ը ու Մեղրիով միջանցքը թուրքին հանձնած մարդը, եթե պատիվ ունենար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Միջնադարյան Ճապոնիայում պարտված սամուռայները խարակիրի էին անում, որ փրկեն իրենց պատիվը։

1915 թվականին թուրքի ձեռքը չընկնելու համար հայ կանայք ու աղջիկները ժայռերից էին նետվում՝ իրենց պատիվը պաշտպանելու համար։

Նորմալ երկրներում պարտություն կրած քաղաքական գործիչները ընդամենը հրաժարական են տալիս՝ իրենց պատիվը փրկելու համար։

Իսկ հիմա հարց. ի՞նչ պիտի աներ Արցախի 80%-ը ու Մեղրիով միջանցքը թուրքին հանձնած մարդը, եթե մի քիչ պատիվ ունենար»։

Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել էր եռակողմ պայմանագիր: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

--00—ԼՄ