«Իմ քայլի» որոշ պատգամավորներ ի նշան բողոքի դուրս կգան խմբակցությունից 

 ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 11,  24News  

իմ քայլը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ որոշում են ընդունել դուրս գալ խմբակցությունից ի նշան բողոքի։ Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրները։

Այսպես, պատգամավորները վրդովված են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի խորհրդակցել խորհրդարանական խմբակցության անդամների հետ՝ Արցախի հարցով հայտարարությունը ստորագրելուց առաջ։

Խմբակցության գրեթե բոլոր անդամները գտնվում են «ինքնամեկուսացման» մեջ, սակայն ոչ թե կորոնավիրուսի պատճառով, այլ ուղղակի չեն ցանկանում դուրս գալ հանրության մեջ՝ չունենալով բազմաթիվ հարցերի պատասխան։ Մեր տեղեկությունների համաձայն, օրվա ընթացքում «Իմ քայլը» փորձելու է նիստ հրավիրել՝ ստեղված իրավիճակը քննարկելու համար։

 --00—ՄՀ