Զորքը թութքով, կովիդով հյուծված վիճակում էր. չունեինք բուժելու, հանգստի հնարավորություն

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 10,  24News

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ ստիպված են եղել համաձայնագիր ստորագրել, քանի որ մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում, և եթե մարտական գործողություններն այդ տեմպերով շարունակվեին, ապա օրերի ընթացքում կկորցնեինք ամբողջ Արցախը:

«Կարծես թե մի քանի որ մեզ հաջողվել էր պաշտպանվել ԱԹՍ-ներից, բայց արդեն վերջին երկու օրերին հակառակորդը շատ մեծ վնասներ պատճառեց մեր զորքին: Շուշիի  հիմնական վերահսկողությունը կորցրել ենք նոյմեբերի 5-ից, իսկ ամբողջությամբ՝ 7-ից»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Արայիկ Հարությունյանը:

Նա նշել է, որ գիշերվա ընթացում հանդիպել է ՀՅԴ ներկայացուցչին, Վիտալի Բալասանյանին, Բակո Սահակյանին և այլ պաշտոնյաների:

«Եկել ենք մի համաձայնության, որ պետք է ցանկացած որոշում կաացնելուց առաջ միասին քննարկենք ու որոշենք: Ուզում եմ խնդրել, իմ սիրելի հայրենակիցներ, որ սթափվենք: 
Քաղաքացիական պատերազմն ավելի մեծ սպառնալիք է մեր երկրին, ոչ միայն Արցախին, այլև Հայաստան աշխարհին»,- ասել է ԱՀ նախագահը:

Մանրամասները՝ քիչ անց, տեսանյութում:

--00--ԱԹ