Ես հիմա շատ բաներ չեմ կարող ասել՝ մարդկանց կյանքերը չվտանգելու համար․ Փաշինյան

 ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 10,  24News  

Ես հիմա շատ բաներ չեմ կարող ասել՝ մարդկանց կյանքերը չվտանգելու համար։ Այսօր, նրանք, որոնք ջարդուփշուրներ են անում, նրանք թիկունքից հարվածում են դիրքերում կանգնող մեր տղաներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հասկանում եմ, որ պիտի բովանդակային և մանրամասն բացատրություններ տալ, այսօր էլ եմ պատրաստ, բայց ինչու չեմ տալիս, որովհետեւ ինֆորմացիոն դիսոնանսի հետ կապված խնդիր կա, ռազմական դրության պայմաններում և պատերազմի պայմաններում ձևակերպած ամեն նախադասություն ազդեցություն է ունենում մարտական գործողությունների վրա»,- ասաց նա։

Փաշինյանը հավելեց, որ որոշումը կայացվել է ռազմական իրավիճակի վերլուծության արդյունքում և այն մարդկանց գնահատականի, նրանց լսելու արդյունքում, որոնք ամենաշատն են տիրապետում ռազմական իրավիճակին։

--00—ՄՀ