ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ աշխատանքների համակարգողն այցելել է Արարատի մարզ

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

․

Այսօր ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ աշխատանքների համակարգող Միքայել Վիրաբյանը ԱՀ արդարադատության նախարար, օպերատիվ շտաբի անդամ Սիրան Ավետիսյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ Արարատի մարզ՝ հանդիպում ունենալով մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանի և աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից։

Հանդիպման օրակարգում Արցախից ժամանակավորապես այդ մարզ տեղափոխված քաղաքացիների՝ սոցիալական և տեղափոխման արդյունքում առաջացած այլ խնդիրներին տեղում ծանոթանալն էր և համապատասխան ծրագրերի իրականացման համակարգումը։

Որոշվել է աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու համար Հայաստանի յուրաքանչյուր մարզում ունենալ լիազոր ներկայացուցիչ։

--00--ԱՀ