Գործողությունները ենթադրում են գաղտնիություն․ նպատակահարմար չէ խոսել տարածքների մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

․

Ներկայում Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները դեռ շարունակվում են։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց Արցախի Պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը։

«Կա մի նրբություն․ մարտական գործողությունների տրամաբանությունը ենթադրում է գործողությունների զարգացում, որոշակի ժամանակահատված, որի ընթացքում տեղի են ունենում այդ գործողությունները։ Մարտական գործողությունների արդյունքների մասին կարելի է խոսել դրանց ամբողջության մեջ, երբ դրանք մոտենում են ավարին կամ արդեն ավարտվել են»,-նշեց ՊԲ ներկայացուցիչը։

Սուրեն Սարումյանը տեղեկացրեց, որ մարտական գործողությունների աշխարհագրությունը ենթադրում է նաև գաղտնիության որոշակի նկատառումներ, այդ իսկ պատճառով երբեմն նպատակահարմար չէ խոսել նույնիսկ տարածքային ձեռքբերումների մասին։

«Ամեն դեպքում, մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք, խնդրում ենք հետեւել միայն պաշտոնական տեղեկություններին եւ աղբյուրներին»,- հավելեց նա։

--00--ԱՀ