ԼՂ հայության գոյատևման միակ միջոցը Արցախի ճանաչումն է, որ չի կարող լինել Ադրբեջանի կազմում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Արմեն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույց է տվել հունական Kathimerini օրաթերթին, որի շրջանակում անդրադարձել է Արցախի ճանաչմանը, որ չի կարող լինել Ադրբեջանի կազմում

Թեմային առնչվող հատվածները ներկայացնում ենք ստորև:

Kathimerini- Մեկուկես ամսվա պատերազմից հետո ադրբեջանցիները տարածքային ձեռքբերումներ ունեն, և վերադարձը ստատուս քվոյին անհնար է թվում: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և սահմանների վերաբերյալ ո՞ր քաղաքական լուծումը ձեզ համար իրատեսական և ընդունելի կլինի:

- Թույլ տվեք այս կերպ արձագանքել. Լեռնային Ղարաբաղում ընթանում է ինտենսիվ պատերազմ, և տարաբնույթ ռազմական մարտավարական գործողությունները չեն կարող համարվել տարածքային կորուստներ կամ ձեռքբերումներ: Թույլ տվեք հիշեցնել, որ 1992-ի ամռանը կարող էր թվալ, թե հայկական կողմը պարտվում է պատերազմում, երբ փորձում էր հետ մղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած ադրբեջանական առաջին ագրեսիան: Սակայն 1994-ի մայիսին, երբ Ադրբեջանը հուսահատորեն զինադադար խնդրեց, իրավիճակը բոլորովին այլ էր:

Ինչ վերաբերում է քաղաքական լուծմանը, պարզ է, որ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի կողմից կառավարվող այսպիսի դաժան ու անմարդկային ագրեսիան, որն ուղեկցվում է ռազմական հանցագործությունների և ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի բազմաթիվ դեպքերով, հօդս է ցնդեցնում ցանկացած կցկտուր հույս, որ որոշ օտարերկրյա փորձագետներ ունեին Ադրբեջանի սահմաններում ղարաբաղահայերի ու ադրբեջանցիների խաղաղ գոյակցության մասով: Հայկական կողմի համար այս ագրեսիան ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ղարաբաղի հայերի գոյատևման միակ իրատեսական տարբերակն իրենց պատմական հայրենիքում ապրելու և զարգանալու իրավունքի ճանաչումն է՝ Ադրբեջանի սահմաններից դուրս:

Այդպիսով, Լեռնային Ղարաբաղի հայության գոյատևման միակ միջոցը Հայաստանի հետ հուսալի տարածքային կապ ունեցող Ղարաբաղի ճանաչումն է, որը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:

--00—ԼՄ