ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցներ կսահմանի Թրամփի օրոք. ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 9,  24News  

ԱՄՆ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պլանավորում Է Իրանի դեմ նոր խիստ պատժամիջոցներ սահմանել մինչեւ նախագահի հեռանալը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Axios հրատարակությունը՝ վկայակոչելով իսրայելական աղբյուրների: Հրատարակության հաղորդագրության համաձայն, Սպիտակ տունը Իսրայելի եւ Պարսից ծոցի մի քանի երկրների հետ համակարգմամբ, առաջ Է քաշում առաջիկա տասը շաբաթներին, մինչեւ հունվարի 20-ին Ջո Բայդենի պաշտոնակալությունը, հակաիրանական նոր պատժամիջոցներ սահմանելու պլանը: Axios-ը գրում Է, որ նոյեմբերի 8-ին Իսրայել Է ժամանել Թրամփի վարչակազմի Իրանի հարցերով հանձնակատար Էլիոթ Աբրամսը, որը հանդիպում Է ունեցել երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուի եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մեիր Բեն-Շաբաթի հետ՝ քննարկելու պատժամիջոցների պլանը:

Նոյեմբերի 9-ին Աբրամսը պետք Է հանդիպում ունենա Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցի եւ արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազի հետ՝ նրանց պլանի մասին տեղեկացնելու նպատակով: Հրատարակության իսրայելական աղբյուրների տվյալներով՝ Թրամփի վարչակազմը կարծում Է, որ պատժամիջոցների այդ նոր «հոսքը» կուժեղացնի իրանցիների վրա ճնշումը եւ Բայդենի վարչակազմի համար կբարդացնի վերադարձը 2015 թվականի միջուկային գործարքին: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Թրամփի վարչակազմը, իսրայելական դիվանագիտական եւ ուժային գերատեսչությունների աջակցությամբ, իրանական կազմակերպությունների նպատակային ցուցակ Է պատրաստել, որոնք ենթարկվելու են պատժամիջոցների: Իսրայելական աղբյուրների տվյալներով՝ պլանավորվող պատժամիջոցները կապված չեն իրանական միջուկային ծրագրի հետ: Ամենայն հավանականությամբ, դրանք կչեղարկվեն Բայդենի վարչակազմի կողմից եւ դուռ կբացեն 2015 թվականի միջուկային գործարքին վերադառնալու համար։ 

--00—ՄՀ