Հոկտեմբերին Կոտայքի մարզում 220 երեխա է ծնվել, որից 13-ը՝ արցախցի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

նկար

Կոտայքի մարզում ծնվել է 220 երեխա. նրանցից 13-ը արցախցի մեր հայրենակիցներն են: Նորածիններից 118-ը տղա է, 102-ը՝ աղջիկ:

Մարզպետարանից հայտնում են, որ մարզում ծնված երեխաներից 13-ը արցախցի են:

Ծնունդների թիվը, ըստ մարզի ծննդատների, այսպիսին է.

Չարենցավանի ծննդատուն՝ 26 ծնունդ, 1-ը՝ Արցախից,

Նաիրիի ծննդատուն՝ 16 ծնունդ, 1-ը՝ Արցախից,

Աբովյանի ծննդատուն՝ 98 ծնունդ, 5-ը՝ Արցախից,

Հրազդանի ծննդատուն՝ 80 ծնունդ, 6-ը՝ Արցախից:

--00—ԼՄ