Բայդենի շտաբը հարցում է ուղարկել ԱՄՆ վարչակազմին նրան ընտրված նախագահ ճանաչելու պահանջով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

 

բայդեն
ՏԱՍՍ գործակալությունը գրում է, որ ԱՄՆ-ի նախագահ ընտրված Ջո Բայդենի շտաբի ներկայացուցիչներն ԱՄՆ-ի վարչակազմին կից վերահսկիչ գերատեսչություն հարցում են ուղարկել Բայդենին ընտրված նախագահ ճանաչելու մասին:

«ԱՄՆ-ի ազգային անվտանգության և տնտեսական շահերը ենթադրում են, որ դաշնային կառավարությունը պարզ և առանց հապաղելու ցույց կտա ամերիկյան ժողովրդի կամքը կատարելու և իշխանության սահուն և հանգիստ փոխանցում իրականացնելու պատրաստակամություն», -նշվում է հարցման մեջ։

Ընտրություններն ԱՄՆ-ում կայացել են նոյեմբերի 3-ին: Դեմոկրատ Ջո Բայդենն ստանացել է 270 ընտրիչների ձայները: Գործող նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, չի ընդունում իր պարտությունը՝ հայտարարելով, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել: Նա պահանջում է, որ մի շարք առանցքային նահանգներում ձայների վերահաշվարկ իրականացվի: 

--00—ԼՄ