Բարոնուհի Քոքսն ամենադժվար պահին կրկին Հայաստանի կողքին է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Բարոնուհի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի և Արցախի մեծագույն բարեկամ ու նվիրյալ բարոնուհի Քերոլայն Քոքսը Հայաստանում է` կրկին ամենադժվար պահին մեր կողքին։

Պատերազմի առաջին իսկ օրից բարոնուհի Քոքսի իրականացրած աշխատանքն անգնահատելի է, համամարդկային արժեքներին ու արդարությանն անմնացորդ նվիրումն անհնար է առանց հուզմունքի ընդունել։

Երեկ շատ հարցերի շուրջ ենք խոսել, բարոնուհուն շատ բան պատմելու կարիք էլ չկար, նա մեր փոխարեն մեր մտքերն արդեն իսկ ձևակերպել էր.

«Աշխարհը երախտագիտության մեծ պարտք ունի Հայաստանի, Արցախի ժողովրդին, որն աշխարհի մնացած մասի համար պահել է հավատքի ու ազատության առաջնագիծը»։

Հ.Գ. Նկարվելիս դիմակը հանեցինք իր առաջարկով»:

--00--ԱԹ