ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ «Հայ ասպետը» ևս մեկ զոհ ունի:
«Հայ ասպետս տվեց իր երկրորդ որդուն: Գևորգս... այս ինչ դաս տվեցիր աշակերտներիդ, բա հիմա ո՞նց գտնեմ քեզ փոխարինող... զավա՛կս, հարազա՛տս, լուսավո՛րս...»,-հավելել է նա:
Հիշեցնենք, որ օրերս Արցախում զոհվել է նաև Կարին Տոնոյանի որդին. նա հետմահու արժանացել է «Արցախի հերոս» կոչման:
--00—ԼՄ