ԵՄ-ն ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի շրջանակում Հայաստանի կառավարությանը 35.6 միլիոն եվրո կհատկացնի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

կորՈնա վակցինա.

Այսօր Եվրոպական միությունը հայտնել է Հայաստանի կառավարությանը ՔՈՎԻԴ-19 համավարակի արձագանքմանը աջակցելու նպատակով 35.6 միլիոն եվրո դրամաշնորհ հատկացնելու մասին։

ԵՄ որոշումը առանձին ոլորտներում, ինչպես նաև մակրոտնտեսական կայունության, պետական ֆինանսական կառավարման և պետական բյուջեի թափանցիկության բարեփոխումների իրականացման առաջընթացի դրական գնահատանքի արդյունք է:

Այն նախորդ տարվա ապրիլին հայտարարված ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք 92 մլն եվրո օժանդակության փաթեթի բաղկացուցիչ մասն է, որը ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու նպատակով վերաբաշխվել և համալրվել է նոր ֆոնդերով, որն ուղղված է մեղմելու համաճարակի՝ հայ ժողովրդի վրա ունեցած հետևանքները:

--00—ԼՄ