ՌԴ-ն և Իրանը ձեռքերը ծալած չեն նստի, բայց հիմա տարածաշրջանի ապագան որոշում է Հայ Զինվորը.

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

նկար

ԱԺ ԲՀԿ խմբկցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության շրջանակում Թուրքիայի նկրտումներին:

«Պատերազմի թոհուբոհի մեջ չմոռանանք Թուրքիայի հիմնական նպատակների մասին, որոնք նա հետապնդում է` փաստացի հրահրելով և ղեկավարելով ադրբեջանցիների բոլոր ռազմական գործողություններն Արցախում։

Հիշեցնեմ, որ Թուրքիայի համար տակտիկական առումով չափազանց կարևոր է ռազմական հիմքով ամրապնդվել մեր սահմանների մոտ, ավելի ճիշտ՝ թուրքերի համար շատ կարևոր է լեգիտիմացնել իրենց փաստացի ներգրավվածությունը ռազմա֊դիվանագիտական առումով ,քանզի միայն դա թույլ կտա հետագայում շարունակել պան օսմանական ծրագրի իրականացումը` բուն Հայաստանի Հանրապետության ուղղությամբ:

Ավելին, ապակայունացման գոտին ընդլայնելով դեպի Վրաստան ,Իրան և Ռուսաստան (Հյուսիսային Կովկաս)։

Կլինի դա թուրք «խաղաղապահների տեսքով» մեր սահմաների մոտ, թե՛ առանձին ռազմաբազա տեղակայելով Ադրբեջանի տարածքում, թուրքերի համար էական կապ չունի։Հիշեցնեմ պարզապես,որ իրենց գերխնդիրներից է ցամաքով վերամիավորվելը Ադրբեջանի հետ։Իսկ հիմա պարզապես բացենք քարտեզը և նայենք, թե ում տարածքների հաշվին են սրանք ուզում վերամիավորվել։

Իհարկե, թուրքերի մոտ գոյություն ունեն նաև գլոբալ խնդիրներ,որոնցից բխում է իրենց քայլերի տրամաբանությունը և իհարկե, ո՛չ մեր եղբայրական Ռուսաստանը, ո՛չ բարեկամ Իրանը ձեռքները ծալած չեն նստի` նայելով, թե ինչպես Թուրքիան փորձում է դառնալ հիմնական ռազմաքաղաքական մոդերատորը Հարավային Կովկասում ,բայց դե մենք էլ, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, պետք է ճիշտ և իրավիճակին համահունչ հաշվարկներ անենք։

Իսկ մեր հաշվարկները կապված են հիմա բացառապես պատերազմի ընթացքից... այնպես, որ հիմա տարածաշրջանի ապագան որոշում է Հայ Զինվորը։

Եվ սա պաթոս չէ,սա, առանց ավելորդ հուզականության, «չոր» իրականություն է»:

--00—ԼՄ