Թշնամին փորձել է ճեղքել Բերձորի ուղղությամբ՝ փորձելով օգնության հասնել Շուշիում կռվողներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

Երեկ ողջ գիշեր և այսօր օրվա ընթացքում ռազմաճակատի տարբեր ուղղություններում մարտերը շարունակվել են։ Հյուսիսում հակառակարոդը հրետանու աջակցությամբ փորձել է հարձակում գործել մեր դիրքերի ուղղությամբ, սակայն ետ են շպրտվել։ Այս մասին, ճեպազրույցի ժամանակ հայտնեց, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Շուշի քաղաքի մեջ, ճանապարհներին, պարսպի մոտ մարտերը եղել են բավականին սաստիկ։
 Այս պահին էլ Շուշիում մարտերն ընթանում են՝ չնայած ինտենսիվությունը թուլացած է»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։

ՊՆ ներկայացուցչի փոխանցմամբ թշնամին փորձել է մի քանի անգամ ճեղքել Բերձորի ուղղությամբ, հավանաբար՝ փորձելով օգնության հասնել Շուշիում կռվող ստորաբաժանումներին։
Կրելով կորուստներ՝ նրանք ետ են շպրտվել և դիմել փախուստի։

--00--ԱՀ