Նոյեմբերի 9-ին՝ Ադրբեջանի դրոշի օրը, լարված կլինի, բեկում մտցնելու լավ հնարավորություն է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

Ակնհայտ է, որ հակառակորդն իր բոլոր հնարավորությունները կենտրոնացրել է Շուշիի վրա։ Ադրբեջանի և իր հետևում կանգնած Թուրքիայի համար խորհրդանիշները շատ կարևոր են։ Նրանց համար շատ կարևոր էր, որ պատերազմն ավարտվեր մեկ շաբաթում, եթե չստացվեց, կարևոր էր դրոշներ տնկել տարբեր քաղաքների և գյուղերի տարածքներում՝ անկախ նրանից գոյություն ունեն, թե՝ չունեն։ Հիմա սկզբունքային հարցը Շուշին գրավելն է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Երևանի մամուլի ակումբի» ղեկավար Բորիս Նավասարդյանը։ 

«Մինչև նոյեմբերի 9-ը՝ Ադրբեջանի դրոշի օրը, շարունակելու են այդ ինտենսիվ գործողությունները Շուշիի նկատմամբ, և պարզ է, որ մեր ԶՈՒ-ի համար ամենակարևոր խնդիրը նաև այս պլանները ձախողելն է։ Դա կմոտեցնի մեր պատերազմում բեկում մտցնելու հնարավորություններին։ Նաև պետք է հասկանալ, որ այս պատերազմում որևէ կանոն չկա։ Ադրբեջանաթուրքական ուժերը վարձկանների մասնակցությամբ պատրաստ են Արցախի ամբողջ տարածքը դարձնել մարտի դաշտ։ Նոյեմբերի 9-ի ամբողջ օրն է լինելու բավականին լարված, և կարծում եմ՝ մեզանից ավելի լավ  պատկերացնում են մեր ԶՈՒ հրամանատարները»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ